Նոբելյան մրցանակի հետ կապված հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, քրեական լուրերի թղթակից Անիկա Բենգցտոնը միամիտ դառնում է մի բարձրաստիճան պաշտոնիայի սպանության ականատեսը: Ոստիկանությունը արգելում է Անիկային հետաքննել տեղի ունեցած դեպքը և հրապարակել այլ մանրամասներ դեպքի առնչությամբ: Սակայն Անիկան լինելով լրագրող սկսում է իր սեփական` լրագրողական հետաքննությունը, որի ժամանակ էլ հենց բացահայտում է մի սարսափելի գաղտնիք:
Դիտել Թրեյլերը
Հասցե
Դիտել օնլայն – Նոբելի վերջին կտակը (Nobels testamente)
Երկու դեռահասներ` Էմման և Դինը, հայտնվում են անմարդաբնակ կղզում, Կարիբյան ծովում, քանի որ Էման ընկնում է նավից , իսկ Դինը նետվում նրան փրկելու: Ֆիլմը իրենից ներկայացնում է ժամանակակից տեսակը “Կապույտ ծովածոց” ֆիլմի, որն արտադրվել է 1980թ.-ին:
Դիտել Թրեյլերը
Դիտել օնլայն – Կապույտ ծովածոց (Blue Lagoon: The Awakening)
ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի վետերան` Ջոն Կարտերը, իր կամքին հակառակ հայտնվում է Մարսում, ուր նրան գերի են վերցնում չորս մետր հասակ ունեցող մարսեցիները: Կարտերը ստիպված է փրկել ոչ միայն ինքն իրեն, այլ նաև արքայադուստր Դեյու Թորիսին` Գելիումեայից:
Փամփուշտներից հրաշքով փրկված Քեսսիդին իր օրերն է անցկացնում փոշոտ Բոլիվիայում: Նրա ապրելուն մնացել է շատ քիչ և ծերուկը որոշում է իր վերջին գողությունը անել, որպեսզի այդ գումարով գնա իր հայրենի նահանգները:
Այս մարտաֆիլմի, ֆանտաստիկայի աշխարհի և հետաքրքիր արկածների հիմնական իմաստը կայանում է նրանում, որ գործակայ Ջեյը պետք է ինչ-որ միջոցով հայտնվի անցյալում և փրկի գործակալ Քեյին, որը սպանվել էր թշնամիների կողմից Երկրի ոչնչացման նպատակով: Չէ որ միայն Քեյը գիտեր ինչպես կառուցել մի մեխանիզմ, որը կկարողանա ահպանել կյանքը Երկրի վրա ապագայում:
Երեք համադասարանցիներ ծրագրում են երեկույթ կազմակերպել: Նրանք ցանկանում են ոչ միայն հանգստանալ, այլ նաև հայտնի դառնալ ամբողջ իրենց շրջանում: Չնայած դրան բախտը որոշել է միջամտել և խառնել նրանց ամբողջ ծրագիրը:
Անտունների մի բանդա` Պեդրո Պուլիի գլխավորությամբ, սարսափի մեջ է պահում ողջ Բայան: Ժողովուրդը նրանց անվանում է ավազի կապիտաններ: Նրանք պատրաստ են կռվել հանուն մի կտոր հացի, նրանք չեն խնայում նրանց, ովքեր կկանգնեն իրենց ճանապարհին: Այս երեխաները վտանգավոր և դաժան են: Բայց նրանք էլ սիրտ ունեն և ցանկանում են սիրել և լինեն սիրված:
Դիտել Թրեյլերը
http://www.youtube.com/watch?v=9qkywh4bw_w
Դիտել օնլայն – Ավազի կապիտանը (Intolerable Cruelty)
Նախկին հեռուստաաստղ Ալիսա Ռեմպարթը կրկին ցանկանում է հայտնի դառնալ: Երկար ջանքերից հետո նա հանկարծ դառնում է հայտնի, քանի որ նրան մեղադրում են իր ամուսնու սպանության մեջ:
Հատուկ նշանակության ջոկատը հանձնարարություն է ստանում ներխուժել բազմահարկ մի շենք և ձերբակալել մի նարկոբարոնի, ում հսկում են հարյուրավոր, շատ լավ զինված մարդասպաններ: Այս գործը նրանք պետք է անեն առանց աղմուկ բարձրացնելու, բայց հանկարծակի և անփույթ պատահականությունը խառնում է օրենքի պաշտպանների բոլոր պլանները: Այժմ մարտիկները տեղ չունեն թաքնվելու կամ փախչելու: Նրանց առջև 30 հարկանի մի դժողք է, ուր յուրաքանչյուր սխալ քայլ կբերի մահվան: Օրենքով պատերազմելը այլևս տեղին չէ: Եվ կապրի միայն ուժեղագույնը:
Օպերատոր:Ալեքս Անտոլինո
Դանիել Ֆերնանդես Աբելլո
Սեմուել Հերնանդես
Կոմպոզիտոր:Հերարդ Ալբա
Պաու Բալագե
Մարկ Բարրերա
Արտադրողներ:Իսպանիա 2010
Երկիր:Իսպանիա
Արտադրություն:–
Տարեթիվ:2010
Դերասաններ:Մարսել Բորրաս
Արթուր Բուսկեթս
Իռեն Ռոդռիգես
Քսավեր Էլիաս
Պաու Բալագե
Ժանր:Դրամա
Սիրավեպեր
Սանը` ուսանողուհի Չիկագոյից և Լուկասը` Մայորկայից ծանոթանում են ուսանողական հանրակացարանում:Նրանց կրքոտ սերը կորող է տևել մինչև 13 ամիս: Հենց այդքան էլ մնացել է, որ նրանք ավարտեն իրենց ուսումը Բարսելոնայում:
Ֆիլմը ուսանողների մասին է, ովքեր սիրահարվում են մեկմեկու: Սակայն ճակատագիրը նրանց բաժանում է երկար ժամանակով, մինչև որ դրամատիկ իրադարձությունները նրանց կրկին միացնում են:
Երբ Ուիլլը`հմայիչ, միշտ երիտասարդ պահապան հրեշտակը իմանում է, որ նա այլևս չպետք է պահպանի գեղեցկուհի Ամանդային, ում պահպանել և հսկել է մոտ 10 տարի, իր համար բացահայտում է տարօրինակ մի զգացմունք, որը հրեշտակներին չեր կարելի զգալ: Այդ տարօրինակ զգացմունքը սերն է:
Ֆիլմի հերոսները 6 անհաջողակ ուղևորներ են, ովքեր ենթարկվում են ավտովթարի: Վարորդը իրեն վատ զգալով` չի կարողանում շարունակել ճանապարհը, իսկ հիվանադանոցը բավականին հեռու է: Մի տարօրինակ տղամարդ առաջարկում է նրանց գիշերել իր տանը, որտեղ ապրել էր մարդասպանը: Սարսափելի անցյալը վերադառնում է նոր զոհեր տալու համար:
Դիտել Թրեյլերը
http://www.youtube.com/watch?v=rCIplvJ368Q
Դիտել օնլայն – 7 ոտնաքայլ խորություն ( Seven Below)
Լուսիի աշխատանքը կայանում է նրանում, որ նա պետք է խնամի զառամյալ մարդկանց:Այդ մարդկանցից առանձնանում է մի տատիկ, ով ապրում է շատ մեծ տանը: Աղջիկը իմանում է, որ այդ տանը թաքնված են գանձեր և ցանկանում է գտնել դրանք:Լուսին իր ընկերների հետ մտնում է տուն, որ գտնի դրանք, բայց նրանց սկսում է հետևել ինչ-որ բան և թույլ չի տալիս նրանց դուրս գալ այդ տնից:
Ֆիլմի սցենարը տեղափոխում է հանդիսատեսին Մադրիդ, որտեղ ութամյա Խուանը պատմում է իր ծնողներին իր տարօրինակ տեսիլքների մասին, որոնք իրեն թվում են իրական: Ծնողներն էլ իրենց հերթին չեն հավատում նրան և փոքրիկի պատմածները դիտում են որպես անչափահասի հարուստ երևակայության արդյունք:
Արտադրություն:UK Film Council
/ Goldcrest Pictures / Film4
Տարեթիվ:2011
Դերասաններ:Քայա Սկոդելարիո
Ջեյմս Նորթքոթ
Ջեյմս Հաուսոն
Նիկոլա բերլի
Օլիվեր Միրբելն
Փոլ Հիլթոն
Շենոն Բիր
Էմի Ռեն
Ժանր:Դրամա
Սիրավեպեր
Այս ֆիլմը պատմում է երկու` Էրնշո և Լինթոն ընտանիքների սերունդների մասին: Պատմությունը նրանց բարդ և խճճված կյանքի և երկու սիրահարների`Հիտլիֆի և Քեթիի ճակատագրական անեծքի մասին է:
Դիտել Թրեյլերը
httpv://www.youtube.com/watch?v=hoOuB9PAVug
Դիտել օնլայն – Ամպրոպային տեղատարափ (Wuthering heights)
Հազար տարի առաջ` մարդկության հետ պայքարի հետևանքով, օրկերը գտնվելով ոչնչացման եզրին, թաքնվում են խորը քարանձավներում: Մարդկությունը շուտ մոռանում է նրանց` օրկերի մասին հիշելով միայն հեքիաթներում: Բայց նրանք փրկվում են ու այս դարերի ընթացքում նրանք պատրաստվում են արյունահեղ պատերազմի` ցանկանալով վերացնել մարդկությունը…
20 ամյա գերմանուհի Մարիսան, որին դաստիարակել է իր պապիկը, ռազմիկ է: Նա ատում է այլազգիներին, հրեաներին, ոստիկաններին: Ըստ նրա հենց վերջիններս են մեղավոր իր երկրի անկայունության մեջ:
Նրա նոր դաջվածքը լինելու է Ադոլֆ Հիտլերի դիմանկարը: Միակ տեղը, որ նա իրեն լավ է զգում` ասես տանը, դա իր նեո-նացիստական խմբավորումն է, որտեղ իշխում է ատելությունը, վրեժը, բռնությունը:
Բայց նրա հայացքները սկսում են փոխվել, երբ հանդիպում է Աֆղանստանի փախստականի հետ…
Ադամը հետախուզելով իր կնոջ սպանությունը բացահայտում է, որ վերջինիս մահվան մեջ իր մեղավորությունն ունի նաև տեղական մաֆիայի գլխավորը: Ադամը հունից դուրս գալով կանչում է Սատանային, որն էլ վերջինիս տալիս ա անմարդկային սև ուժ: Այժմ վրեժը վերածվում է արյունահեղության, չէ որ Ադամին այլևս չեն կանգացնի ոչ մի փամփուշտ կամ ական, իսկ նա անզեն ձեռքերով կարողանում է ոսկորներ ջարդել…
Արևի վրա հզոր լուսարձակումը շարքից դուրս է հանում օդային շարժումները վերահսկող դիսպետչերական ծառահությունը: Իսկ այս ամենին զուգահեռ մարդատար ինքնաթիռը և համար առաջին BBC ինքնաթիռը թռնում են միմյանց հանդիպակաց ուղղությամբ…